Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ․ Տեսանյութ

2021 թվականի առաջին հինգ  ամիսների ընթացքում  հավաքագրված հարկային եկամուտները կազմել են  618,4 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:30, 03 июнь 2021
Այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խնդրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին հրապարկել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատության մեջ։

«2021 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, իսկ  հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68,6 միլիարդ դրամ։ Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականի համեմատելի տվյալների համեմատ, մասնավորապես նշեմ, որ  618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավել են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34,8 միլիարդ դրամով ավել են 2020 թվականի համադրելի տվյալներից»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Այնուհետև խոսելով վերադարձված գումարների մասին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ 2021 թվականի ընթացքում 68,6 միլիարդ դրամը մոտ 25 միլիարդ դրամով ավել է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից և 15 միլիարդ դրամի չափով ավել է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա հինգ ամիսների ընդհանուր պատկերն է հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ:

Տեսանյութն՝ այստեղ