Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
19:43, 04 апрель 2023
Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։