Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարկատանների իշխանությունը փորձում է հետ գալ ու շարունակել կարկատել մեր ժողովրդի ապագան. Թույլ չենք տալու. Հայկ Կոնջորյան

«Պողպատյա հեղափոխության հիմքում պետք է լինի ձեր պողպատյա կամքը: Սակայն ընտրակաշառքներով ձեր իշխանությունը գողանալով՝ տարիներ շարունակ կոտրել են ձեր կամքը: Եվ հունիսի 20-ին դուք նախևառաջ պետք է ցույց տաք ձեր կամքի պողպատյա ամրությունը»,- Իջևանում նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Ճանապարհների կարկատանների պես նրանք կարկատել են մեր ժողովրդի ու պետության ճակատագիրը: Եվ այդ կարկատանների ամենամեծ դրոշմը կրել է Հայոց բանակը, և այդ կարկատանների ամենադաժան հետևանքները մենք տեսանք պատերազմի արդյունքում: Եվ այսօր այդ կարկատանների իշխանությունները փորձում են հետ գալ, որ շարունակեն կարկատել մեր ժողովրդի ապագան: Բայց մենք թույլ չենք տալու անցյալի վերադարձը և անցյալի վրեժը ապագայից»,- նշեց Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ թաղային բաշիբոզուկները փորձում են մարդկանց վախեցնել. «Ես ձեզ կոչ եմ անում՝ բոլորին անխտիր ուղարկեք գրողի ծոցը, որտեղից նրանք չեն կարող վերադառնալ: Դա անելու ամենալավ միջոցը լինելու է հունիսի 20-ին»: