Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը քաստինգ ընկերության միջոցով զոհվածի կամ գերու հարազատ կամ ընկեր ներկայացող է հավաքում․ Ձայնագրություն

Բացառիկ ❗️

Civic.am
-ին տեղեկություններ էին հասել, որ Քոչարյանի թիմի կողմից քասթինգ ընկերություններից մեկին վճարվել էր հունիսի 15-ին և 16-ին ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները, որոնք ընտրվելու էին ընկերության միջոցով պիտի ներկայանային որպես զոհվածի կամ գերու հարազատ կամ ընկեր։
 
Մեր լրագրողը կապ հաստատեց ընկերության ներկայացուցիչ Անուշի հետ, որը ասաց՝ վաղվա և մյուս օրվա ակցիաները չեղարկվել են կազմակերպիչների կողմից։ Իսկ Քոչարյանի մյուս ակցիաներին մասնակցելու հետ կապված տիկին Անուշը ասաց․ «Իրանք արդեն հավաքած ունեն իրանց հիմնական մասսան, բայց միանալ կարելի է»։ 

Լրացում ❗️

Сivic.am
-ի հետ կապ հաստատեց Ինդիվիդիում քասթինգ ընկերության ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ ընկերությունը Քոչարյանի կազմակերպած հավաքների և մասնավորապես ամսի 15-ին պլանավորած հավաքի հետ որևէ կապ չունի։ Տիկին Անուշը աշխատում է այլ քասթինգ ընկերությունում և որևէ առնչություն չունի Ինդիվիդիումի հետ։