Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրեցի Մխոն ու իր համախոհները Նիկոլ Փաշինյանի այցից առաջ քաղաքից հեռացել են

Մեղրեցի Մխոն ու իր համախոհները Նիկոլ Փաշինյանի այցից առաջ քաղաքից հեռացել են
Քաղաքականություն
20:55, 15 июнь 2021
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սյունիքի մարզի որոշ համայնքների ներկայացուցիչներ այսօր հեռացել են իրենց տարածքներից, հավաքվել են հանգստի գոտում և, իբրև թե, փորձում են ցույց տալ, որ Սյունիքի այսօրվա հավաքներից վախեցած չեն։

Իրենց վախը քողարկելու համար Մխիթար Զաքարյանը՝ Մխոն, իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է հրապարակել և անվանել այն «Մեղրիի պահապանները»։ 

Civic.am-ի հետ զրույցում մեղրեցիները հավաստեցին, որ Մխիթար Զաքարյանը և իր կողմնակիցները վախեցած են, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների այցից նրանք վախեցել են և քաղաքից հեռացել։