Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը,հորդորը՝ ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենցը․ Չարչյանը կրկին սպառնում է աշխատակիցներին

Եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը,հորդորը՝ ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենցը․ Չարչյանը կրկին սպառնում է աշխատակիցներին
Քաղաքականություն
19:27, 22 июнь 2021
Այսօր պրոֆեսոր Չարչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ձայնագրությանը, որտեղ նա Իզմիրլյան ԲԿ-ի աշխատողներից պահանջում և հորդորում է գնալ ընտրության և չքվեարկել իշխանության օգտին ասաց․

«Որևէ մեկը եթե ձեզանից դիմել ա ինձ և խնդրել ա՝ իր հորը, մորը, ընտանիքի անդամին, իրեն կատարել վիրահատություն կամ  հետազոտություն անցկացնել, ամենաբարդ գործողությունները անել և դրա համար գումար չի ունեցել սկսած ամենաանապահով մայրապետից մինչև բաժանմունքի վարիչ, փոխտնօրեն բոլորի խնդրանքը ես հարգել եմ և բոլորը անվճար՝ հիվանդանոցի հաշվին բուժում են ստացել, հետազոտություն են ստացել, ամեն ինչ արել են։ Ես հարգել եմ իրենց, իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենց, հաջորդ անգամ, եթե որևէ մեկը կգա ինձ որևէ բան կխնդրի ես ուղղակի էտ խնդրանքը շատ կոշտ ձևով չեմ կատարի օրենքի սահմաններում, օրենքի գերակայության տիրույթում»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չարչյանը իր և Մայր Աթոռի անունից հորդորում է իր աշխատակիցներին գնալ և մասնակցել ընտրություններին չքվեարկելով իշխանության օգտնի, քանի որ Մայր Աթոռն ունի այլ դիրքորոշում։

Այժմ դատարանը քննում է կալանքի միջնորդությունը։