Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում 70-80 տարեկան շենքեր կան. Կա՞ հստակ ծրագիր՝ ուսումնասիրելու Հայաստանի ամբողջ տարածքով շինությունների վիճակը.Իշխան Զաքարյանը՝ ԱԻ նախարարին

Հայաստանում 70-80 տարեկան շենքեր կան. Կա՞ հստակ ծրագիր՝ ուսումնասիրելու Հայաստանի ամբողջ տարածքով շինությունների վիճակը.Իշխան Զաքարյանը՝ ԱԻ նախարարին
Հայաստան
12:50, 01 ноябрь 2021
2022 թվականի բյուջեով ԱԻ նախարարությունանը հատկացվելու է 13 մլրդ 975 մլն 752 հազ 600 դրամ, որից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամ կամ շուրջ 89,6 %-ը համակարգի աշխատակիցների աշխատավարձերի ֆոնդ է, իսկ մնացած գումարը՝ 10,4%-ը կազմում են համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների ընթացիկ ծախսերը: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և հավելեց, որ ԱԻՆ ապարատում հաստիքների թիվը կազմել է 359, իսկ ոլորտում ծախսերի աճը պայմանավորված է 130 հաստիքների ավելացմամբ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը նշեց, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ շենքեր և շինություններ, որոնց տարեթիվն արդեն 70-80 կամ ավելի տարի է և հետաքրքրվեց ԱԻ նախարարից՝ արդյո՞ք կա հստակ ծրագիր՝ ուսումնասիրելու Հայաստանի ամբողջ տարածքով շենքերի, շինությունների վիճակը:

Անդրանիկ Փիլոյանն էլ պարզաբանեց, թե իրենք ծրագրային միջոցառումների կատարման ժամանակ առաջնորդվում են դպրոցների, մանկապարտեզների սեյսմիկ խոցելիության վտանգի գնահատմամբ.

«Երևան քաղաքում ամբողջովին իրականացվել է այն դպրոցների մանկապարտեզների սեյսմիկ գնահատման աշխատանքերը, որոնք երկրաշարժից հետո լուրջ խնդիրներ են ունեցել: Աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը։