Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը․ ԱԻՆ

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը․ ԱԻՆ
Հայաստան
18:49, 29 ноябрь 2021
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածը՝ 1 մետր լայնությամբ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: