Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է սուբվենցիայի ևս 42 հայտ բնակավայրերում ոռոգման ցանցի, ջրագծի վերակառուցման ու կառուցման, ասֆալտապատման, մանկապարտեզների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման վերաբերյալ

Քննարկվել է սուբվենցիայի ևս 42 հայտ բնակավայրերում ոռոգման ցանցի, ջրագծի վերակառուցման ու կառուցման, ասֆալտապատման, մանկապարտեզների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման վերաբերյալ
Հայաստան
16:11, 27 июнь 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։ 

ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած  հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։ 

Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500գմ երկարության ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2 հազար 545մ երկարության ասֆալտապատման աշխատանքներին, Ստափանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։