Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու․ առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին․ Հայկ Կոնջորյան

Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու․ առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին․ Հայկ Կոնջորյան
Հայաստան
21:24, 14 сентябрь 2022
ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրում է․

Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը

Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ.

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։ Հիմա ամենակարևորը՝

Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։ 

Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը։ Այսքան բան, ուրիշ ՈՉԻՆՉ ՉԿԱ՛, որևէ փաստաթուղթ չկա՛

Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին։