Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռակողմ համաձայնագրի հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է գտնել հիշատակում «միջանցքի» մասին, որը վերաբերում է Հայաստանի տարածքին. իհարկե, ոչ․ Նիկոլ Փաշինյան

Եռակողմ համաձայնագրի հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է գտնել հիշատակում «միջանցքի» մասին, որը վերաբերում է Հայաստանի տարածքին. իհարկե, ոչ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
18:32, 18 октябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Թվիթերում գրել է. «11/9-ի Եռակողմ համաձայնագրի հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է գտնել հիշատակում «միջանցքի» մասին, որը վերաբերում է Հայաստանի տարածքին: Իհարկե, ոչ: 11/9 Եռակողմ համաձայնագրի հայտարարության մեջ կա՞ ինչ-որ հիշատակում «միջանցքի» մասին: Այո, և դա դեպի Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքն է: Դա միակն է»:

Այնուհետև հավելել․ «11/9 Եռակողմ հայտարարության մեջ Հայաստանն ունի՞ միակողմանի ինչ-որ պարտավորություն նոր ճանապարհներ կառուցելու արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: ՈՉ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրով: ԱՅՈ: Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համապատասխան: Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»: