Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցում գնացել բանակցել, այնտեղ պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել են ստեղ ժողովրդին ասել՝ ոչ մի թիզ հող․ Վաղարշակ Հակոբյան

Պարոն Գորգիսյան, ձեզ ուզում եմ խնդրել, որ  ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք,- այսօր մինչև իր ելույթն սկսելը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
 
Այնուհետև դիմելով գործընկերներին՝ ասաց, որ պետք է սեփական ժողովրդի հետ ուղիղ խոսել և ասել՝ ինչից է  այս ամեն ինչը սկսել, որտեղից է այս պատմությունը գալիս և այս ճանապարհին իրենք պետք է ասեն ամենակարևոր բանը, որ այն մարդիկ, ովքեր լիազորված են եղել  Արցախի հարցում բանակցել ու գնացել այնտեղ պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել են ստեղ ժողովրդին ասել՝ ոչ մի թիզ հող։    

Խոսելով երկրի խնդիրների մասին՝ պատգամավորն ասաց, որ մեր պրոբլեմները՝ 2021 թվականը ներառյալ, սկսել են այստեղից, և որևէ մեկը  թող այլ բացատրություն չփնտրի և որևէ մեկը չփորձի իրենց կոռեկտության շփոթել ինֆորմացիայի բացակայության, վախի կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ։ 

«Բանակցությունները տարել մտցրել են փակուղի, բանակից ինչ կարացել տարել են։ Քիչ առաջ խոսվում էր մի գեներալի քառահարկ առանձնատան մասին, որը վաճառվել է  ՊՆ-ին։ Իսկ ովքե՞ր են կառուցել այդ առանձնատունը և մնացած գեներալների առանձնատները, ո՞ր մեկիս համար է գաղտնիք, որ զինվորներն իրենց ծառայության ընթացքում ամիսներով շինարարություն են արել ուրիշի տների վրա։ Գնացել են որոշ բարձրաստիճան զինվորականների կենդանիներին են խնամել։ Բա եկեք սրա մասին խոսեք։ Կարողա՞ սա իրականություն չի, թե՞ ձեռք չի տալիս էս իրականությունը»,- ասաց պատգամավորը։