Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է ցեմենտի դեֆիցիտի պատճառով առաջացած խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է ցեմենտի դեֆիցիտի պատճառով առաջացած խնդիրներին
Հայաստան / Տնտեսություն
17:58, 24 октябрь 2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն։


Ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայումս ցեմենտի դեֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։
 
Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։
 
 
Նախարարը ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները: