Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ. պաշտպանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել․ Հետք

Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ. պաշտպանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել․ Հետք
Հայաստան
13:20, 23 апрель 2021
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը:

Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանը բողոքարկել է Հովսեփյանի ձերբակալման որոշումը, բողոքը կքննվի այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: