Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունն ու ընդդիմությունը ՀՀ ՄԻՊ պաշտոնի համար առաջադրել են իրենց թեկնածուներին

Իշխանությունն ու ընդդիմությունը ՀՀ ՄԻՊ պաշտոնի համար առաջադրել են իրենց թեկնածուներին
Հայաստան
17:10, 28 март 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նույնպես առաջադրել են ՄԻՊ թեկնածու, որը Էդգար Ղազարյանն է՝  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։