Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դովեղ գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց․ Փաշինյանը Տավուշի մարզում է

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց, շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են եւ կավարտվեն հաջորդ տարի․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դպրոցը նախատեսված է 140 աշակերտի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն դրամ: