Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից ևս մգեցման թաղանթները հեռացվել են. Հակոբ Արշակյան

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից ևս մգեցման թաղանթները հեռացվել են. Հակոբ Արշակյան
Հայաստան
16:24, 02 июнь 2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք արձագանքելով ոստիկանության կոչին, և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, դիմացի ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Հակոբ Արշակյանը նաև տեղեկացրել է, որ իրեն սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են` գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքին պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թույլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգացնող թաղանթների։

ԱԺ նախագահի տեղակալը ֆեյսբուքյան գրառման ավարտին բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն է մաղթել։