Զասը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ներկայացրել է որպես «ԼՂ հակամարտության սրացում»

Միջազգային
ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակի մասին է հայտնել։
Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում։
«Չնայած իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա։ Պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Ցավոք, լինում են նաև զոհեր, ինչպես եղավ այս շաբաթ», - ասել է նա, հավելելով, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում»,- ասել է նա՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։