Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտեցել են փոխզիջումային տարբերակին. Պոդոլյակ

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտեցել են փոխզիջումային տարբերակին. Պոդոլյակ
Միջազգային
14:09, 13 март 2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Коммерсантъ-ին ասել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։

«Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականի խոսքով՝ կողմերը քննարկում են մի քանի տասնյակ տարբեր առաջարկներ, որոնք առնչվում են կրակի դադարեցմանն ու ռուսական զորքի դուրսբերմանը։

Նա տեղեկացրել է, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի վերջնական տարբերակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպեն և կստորագրեն այն։