Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է՝ Հայաստան չի ժամանել»․ փոխվարչապետի գրասենյակը հերքում է

«Որևէ պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է՝ Հայաստան չի ժամանել»․ փոխվարչապետի գրասենյակը հերքում է
Միջազգային
11:35, 09 апрель 2021
«Հրապարակ» օրաթերթն այսօր լուր տարածեց, թե երեկ Բաքվից Երևան ժամանած օդանավը, որը պետք է հայրենիք վերադարձներ ռազմագերիների հերթական խմբին, ամենևին էլ դատարկ չի եղել և «Մուրադովի հետ Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած՝ տեղանքի ուսումնասիրությունը»:

Civic.am-ը կապ հաստատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանի հետ, որը հերքեց այդ տեղեկատվությունը։ «Որևէ պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է՝ Հայաստան չի ժամանել»,-ասաց խոսնակը։

Ասել է թե՝ գործ ունենք մեդիատեռորի հերթական դրսևորման հետ։