Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ մեր գործընկերները արձանագրել են, որ իրենց անվտանգային պարտավորությունը տեղավորվում է 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքով ընդունված սահմաններում». Նիկոլ Փաշինյան

«ՌԴ մեր գործընկերները արձանագրել են, որ իրենց անվտանգային պարտավորությունը տեղավորվում է 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքով ընդունված սահմաններում». Նիկոլ Փաշինյան
Միջազգային
12:48, 14 апрель 2021
ԱԺ-ում կայացած հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին, նշելով, որ Փաշինյանի ելույթից հասկանալի է դառնում, որ վարչապետը համապատասխան պահին զանգահարել է Վլադմիր Պուտինին և հայտնել, որ տալիս է համաձայնություն զիջել յոթ շրջանները, որպեսզի հաստատվի հրադադար, հասկանալով և իմանալով Ադրբեջանի՝ 10 անգամ գերազանցող ռազմական պոտենցիալը։ «Դեկտեմբերի 26-ին, «Ալյանս» կուսակցության համագումարին մենք նշել ենք, որ անհրաժեշտ է ստեղծել նոր ձևաչափի «Միութենական համաձայնագիր» Ռուսաստանի Դաշնության հետ, որի տրամաբանությունից նախ և առաջ բխելու է միացյալ սահմանապահ զորամիավորման զորքերի ձևավորում, նոր ռազմաբազայի տեղակայում, որի մասին ըստ էության Դուք նոր խոսում էիք։ Գիտակցելով բոլոր վտանգները, որոնք կային և պատրաստակամությունը զիջումների գնալու և այսուհետ ինչ կարող է լինել իշխանությունը որոշու՞մ է կայացրել գնալու այդ ճանապարհով, թե՞ սա մեր համագումարին հնչեցվածը դառավ ուրվագիծ գործողությունների իրականացման համար», - հարցրեց Ուրիխանյանը։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն անվտանգային համակարգը, որի մասին ինքը նշել է, նոր չի ձևավորվել։ Այն եղել է դեռ պատերազմից առաջ։ Խնդիրը, ըստ Փաշինյանի եղել է այն, որ այդ անվտանգային համակարգը գործել է այն տարածքում, որը ընդունված է անվանել Հայաստանի Հնարապետության միջազգայնորեն ճանաչված սահման։ «Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ընկլալման մեջ եղել է, որ այդ անվտանգային համակարգի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները։ Այս առումով ՌԴ մեր գործընկերները միշտ հստակ արձանագրել են, որ իրենց անվտանգային պարտավորությունը տեղավորվում է այն տարածքում, որը սահմանված է, պայմանականորեն ասած 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Մենք ընդունել ենք օրենք, որով ասել ենք՝ «մեր երկրի տարածքը սա է»։ Մենք չենք ընդունել, ընդունողը ընդունել է 2010 թվականին։ Իսկ ՌԴ հետ մեր ռազմավարական հարաբերությունների առանցքը հետևյալն է, որ հարձակում մեր տարածքի վրա, ըստ էության նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա՝ փոխադարձ անվտանգային հարաբերությունների շրջանակներում։ Մեր ռուս գործընկերները ազնիվ, հստակ արձանագրել են, որ այս տարածքի նկատմամբ անվտանգության մեր բոլոր պարտավորությունները երեկ, այսօր, միշտ կատարելու ենք», - նշեց Փաշինյանը և ավելացրեց, որ այսօր ավելացել է նոր կոմպոնենտ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը ՊԲ-ի ու Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ ապահովում է ԼՂ բնակչության անվտանգությունը։

Արձագանքելով, Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե ինչ են արել ու ինչի են հասցրել նախկինները ինքը բազմիցս արձանագրել է ու նշել, որ առնվազն անարդյունավետ կառավարում են իրականացրել, բայց արդեն երեք տարի նոր իշխանությունն էր կառավաորւմ։ «Դուք, իմանալով, որ կա այս դասավորությունը՝ տասին մեկ հարաբերակցություն, պատրաստ լինելով զիջումների, ինչու՞ այն ժամանակ չտվեցիք այդ անվտանգության դարպասը Ռուսաստանի զինված ուժերի տիրապետությանը, որպեսզի մենք չհասնեինք այս իրավիճակին։ Այն ժամանակ ստեղծեինք այդ  համատեղ զորամիավորումները», - ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Պատասխանելով, Փաշինյանը նշեց, որ այդ զորամիավորումները նոր չեն ստեղծվել։ Համատեղ զորախումբը ստեղծված է դեռևս 2016 թվականից։ Անդրադառնալով խաղաղապահ ուժերին, Փաշինյանը նշեց, որ հայկական կողմի համար միշտ էլ ակնհայտ է եղել, որ եթե խաղաղապահներ, ապա դրանք պետք է լինեն ռուս խաղաղապահներ։ «Մենք խաղաղապահ գործունեության փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, որով պարզվում է, որ արդյունավետ է այն խաղաղապահ առաքելությունները, որոնք կազմված են մի երկրի զորախմբից», - նշեց Նիկոլ Փաշինյանը։