Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ օմբուդսմենը Թուրքիայի խորհրդարանի նախագահին խնդրել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային

ՌԴ օմբուդսմենը Թուրքիայի խորհրդարանի նախագահին խնդրել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային
Միջազգային
16:03, 11 январь 2023
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ դիմել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփին՝ Ուկրաինային զենք չմատակարարելու խնդրանքով։

«Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը և Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալկոչը, շատ կարևոր խոսքեր են հնչել հրադադարի անհրաժեշտության մասին: Այն անհրաժեշտ նախապայման է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու համար: Նախևառաջ՝ կյանքի իրավունքը»,- գրել է Մոսկալկովան իր Telegram-ալիքում։

Օմբուդսմենը հաղորդել է, որ ինքը Շենթոփին է դիմել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով՝ իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելու համար։