Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ից պահանջում ենք անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում». Չինաստանի ՊՆ

«ԱՄՆ-ից պահանջում ենք անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում». Չինաստանի ՊՆ
Միջազգային
11:44, 24 март 2023
ԱՄՆ հրթիռային էսմինեցը այսօր կրկին մտել է Հարավչինական ծովում վիճելի Սիշա կղզիներ (Պարասելյան կղզիներ), այսօր հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հրթիռային USS Milius էսմինեցը մարտի 24-ին կրկին ապօրինի մտել է չինական Սիշա արշիպելագի (Պարասելյան կղզիներ) տարածքային ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության՝ դրանով իսկ խաթարելով խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում»,- հայտարարել է Թան Կեֆեյը, որի խոսքերը մեջբերվում են WeChat սոցիալական ցանցի Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օգտահաշվում։

Նա ընդգծել է, որ «ամերիկյան զինվորականների գործողությունները դարձել են կոպիտ ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության ու անվտանգության հանդեպ և միջազգային իրավունքի լուրջ խախտում»։

«Պահանջում ենք ամերիկյան կողմից անհապաղ դադարեցնել նման սադրիչ գործողությունները, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կկրի ամբողջ պատասխանատվությունը սրա առաջացրած լուրջ հետևանքների համար»,- նշել է նա։