Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական

Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական
Միջազգային
20:20, 15 май 2021
Թուրքիայի նախագահի՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության սրման ֆոնին անցել է լուրջ սպառնալիքների: Այս մասին գրում է Greek City Times պարբերականը:

Նա հայտարարել է՝ «Ամերիկային մեր առաջարկը կրկնում ենք: Հունիսի հանդիպումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողով - խմբ.) մեր սիրելի դաշնակից ԱՄՆ-ին տրված վերջին հնարավորությունն է»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընն ավելացրել է, որ Թուրքիան պատրաստվում է Ջո Բայդենի ղեկավարությամբ անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Մենք պատրաստ ենք գլխատել նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեզ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը: