Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակադեմիական քաղաքի առաջին կլաստերը կլինի արվեստների կլաստերը՝ 2030թ.-ին․ Թագուհի Ղազարյան

«Ակադեմիական քաղաքը այնքան գրավիչ է լինելու, որ մասնավոր բուհերը ևս ցանկանալու են տեղափոխվել այնտեղ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
 
Ըստ նրա՝ միջազգային գործընկերներից հետաքրքրվածություն կա ֆինանսապես աջակցելու Ակադեմիական քաղաքի կառուցմանը, և Ակադեմիական քաղաքի տարածքը ՀՀ շատ քաղաքների տարածքներից մեծ է լինելու. «Ակադեմիական քաղաքի առաջին կլաստերը կլինի արվեստների կլաստերը՝ 2030 թվականին»։

Ղազարյանը նշեց, որ արվեստների բուհերի ղեկավար անձնակազմերին գործուղել են Լոնդոնի արվեստների համալսարան, որպեսզի հասկանան, թե Ակադեմիական քաղաքում ինչպիսի ենթակառուցվածքների կարիք կարող են ունենալ այդ համալսարանները։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան