Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ խելոք էլ գնալու են ու մանդատները վերցնեն ու ամեն օր պառլամենտում դրանց պետք է ստորացնեն․ Գրիգոր Հարությունյան․ 1in.am

Շատ խելոք էլ գնալու են ու մանդատները վերցնեն ու ամեն օր պառլամենտում դրանց պետք է ստորացնեն․ Գրիգոր Հարությունյան․ 1in.am
Հարցազրույց
17:52, 21 июнь 2021
Հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայներ ստացել է սահմանամերձ Տավուշի մարզում՝ 67.9 տոկոս։ Սյունիքի մարզում, որտեղ սպասվում էր, որ նա պետք է պարտվի ու «կրի» Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Փաշինյանի գլխավորած ուժը ստացել է 53.66 տոկոս։ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բոլոր խոշոր քաղաքներում ու գյուղերում հաղթել է։ Մեղրիում առհասարակ «Հայաստան» դաշինքը խայտառակ պարտություն է կրել։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանի հետ։

–Պարոն Հարությունյան, նախնական արդյունքները հայտնի են։ Ի՞նչ դիտարկումներ ունեք ընտրությունների վերաբերյալ։ Քոչարյանը չի ընդունում ընտրությունների արդյունքնները։ Ինչ–որ հետընտրական զարգացումներ կլինե՞ն։

– Դե թող փորձի։ Իրեն թվում էր իր ժամանակվա ընտրություններն էին, որ ինչ օյին ուզենար աներ, խուլիգանություններ աներ, կեղծեր։ Իսկ հիմա իդեալական ընտրություններ են եղել։ Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին, ապա ես ի սկզբանե ասել եմ, որ Սյունիքը Քոչարյանի կողքին չէ։ Ես ի սկզբանե ասել եմ, որ Սյունիքի մարզում  ժողովուրդը ատում է դրան, որ սատկացնելու է  նրան։ Մեղրիի թվերը տեսել եք չէ։ Բա այդպես էլ պետք է լիներ։

–Հատկապես Սյունիքում Քոչարյանի պարտությունը ինչի մասին է խոսում։ Դա ինչ՞ դաս տվեց  Քոչարյանին։ Իրենք շահարկում էին Սյունիքի անվտանգության թեման  ու ակնկալում, որ դրա դիմաց կստանան առավելագույն քվեները։

-Քոչարյանը անբուժելի անասուն է, նա ոչ մի դաս էլ չի ստանում ոչ մի բանից։ Նա սրիկա է, նա պետք է նստի։ Նա հանցագործ է։ Նա այս ազգի գլխին ինչ բերել է այս տարիների ընթացքում, դրա համար պետք է պատասխան տա։ Մեր երկիրը կործանողը ինքն է։ Հոկտեմբերի 27-ը իր ժամանակ է եղել։ Կարեն Դեմիրճյանի գլուխը կերան իրենց ժամանակ։ Դա իշխանությունների մեղքով եղավ․ Մենք խորհրդարանական հանձնաժողով ունեինք ու դրա եզրահանգումը հետևյալն էր, որ եթե իշխանությունները իրենց տեղում լինեին, Հոկտեմբերի 27 չէր լինի․  Հոկտեմբերի 27-ի հետ կապված շատ մութ բաներ կա։ Այդ ամենը պետք է նորից վերաբացվի, նորից քննվի։ Վկաների հանելուկային մահերը պետք է բացահայտվեն ու Քոչարյանը պետք է այդ ամենի համար պատասխան տա։ Քոչարյանը պետք է նստի  բանտում։

–Ձեր կարծիքով Քոչարյանը այսպես հեշտ կհամակերպվի՞ ընտրությունների արդյունքների հետ։

-Եթե ինքը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինքը չպետք է մտնի պառլամենտ։ Եթե ինքը մտնում է պառլամենտ, ապա նշանակում է, որ ընդունում է արդյունքները։ Հիմա թող փորձի չմտնի պառլամենտ։ Չի ուզում, թող չմտնի։ Այնպես որ նա հիմա ապուշ-ապուշ դուրս է տալիս։ Շատ խելոք էլ գնալու են ու մանդատները վերցնեն ու ամեն օր պառլամենտում դրանց պետք է ստորացնեն։

Դա իմ ցանկությունն է։ Իշխանությունը թավիշ-մավիշը պետք է գցի մի կողմ ու ամեն օր դրանց ստորացնի  խորհրդարանում․ Այնպես, ինչպես այդ սրիկաները ժամանակին մեզ հետ էին վարվում։ Նայում էին, մեր երեսին ժպտում էին ու ասում էին՝ դուք ճիշտ եք, բայց ձեր ասածով չի կարող լինել։ Քոչարյանը իր ոչ թե մաշկի, այլ կաշվի վրա պետք է  զգա այդ ամենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում