Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի պետհամալսարանի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող

Երևանի պետհամալսարանի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
Հասարակություն
10:45, 17 ноябрь 2023
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, շտապօգնության բժիշկների խումբը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից: