Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում

Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում
Հասարակություն
23:05, 13 август 2021
Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում: Ծրագրի արդյունքում կապահովվի 30 հա տնամերձ հողամասերի ոռոգումը:

Համակարգը կունենա ընդհանուր 1400 մ երկարություն և կկառուցվի երկաթ-բետոնե հավաքովի վաքերի միջոցով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 33.4 մլն դրամ է, որից 21.7 մլն դրամը՝ պետական և 11.7 մլն դրամը` համայնքային ներդրում է:
Շահառու է մոտ 900 բնակիչ: