Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիները՝ ՀՀ Անկախության և այն պահպանելու մասին․ Տեսանյութ

Այսօր Հայաստանում նշվում է Անկախության 30-ամյակը։

Civic.am-ը հարցումներ է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ինչ է Անկախությունը Հայաստանի համար, և ինչպես պետք է այն պահպանել։

Քաղաքացիներից ոմանք նշում էին, որ այն բարձրագույն արժեք է և պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ այն պահպանելու համար, մի քանիսը կարծում են, որ պետք չէր առանձնանալ Խորհրդային Միությունից: Քաղաքացիներից ոմանք էլ կարծում են, որ անկախության պահպանումը տեսնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու մեջ՝ նախկինների վերադարձը թույլ չտալով։