Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի գազի ներքին ցանցը

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի գազի ներքին ցանցը
Հասարակություն
14:14, 10 ноябрь 2021
Օհանավան համայնքում կառուցվել է շուրջ 2.5կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 60 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:

Ծրագրի արժեքը 20 միլիոն 450 հազար դրամ է, որի 45-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55-%-ը կներդնի համայնքը: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: