Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգնաձորում ընտրությանը մասնակցել է ընտրողների 7․67 տոկոսը

Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգնաձորում ընտրությանը մասնակցել է ընտրողների 7․67 տոկոսը
Հասարակություն
13:03, 05 декабрь 2021
Եղեգնաձոր խոշորացված համայնքն ունի 14 հազար 507 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի։ Ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1112 քաղաքացի կամ ընտրողների 7․67 տոկոսը։ Այս մասին հայտնում է Եղեգնաձորում աշխատող «Լուրեր»-ի թղթակիցը՝ հղում անելով ընտրատարածքային հանձնաժողովի ղեկավարին։

36/04 ընտրական տեղամասի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ընտրատեղամասում ժ. 11։30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 195 քաղաքացի 1705 ընտրողից։

«Ընտրությունները կլինեն մրցակցային։ Ակնկալում ենք, որ նորմալ մասնակցություն կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ օրվա երկրորդ կեսին են ավելի շատ մասնակցում»,- ասաց Մարտիրոսյանը։