Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալանել են Nike խանութսրահը․ կոտրել են ապակին ու գողացել դրամարկղը․ shamshyan.com

Թալանել են Nike խանութսրահը․ կոտրել են ապակին ու գողացել  դրամարկղը․ shamshyan.com
Հասարակություն
15:44, 28 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գողություն  է տեղի ունեցել Երևանի հայտնի խանութ-սրահներից մեկից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ  Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության  62 հասցեում գործող «Նայք»  խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է  մոտ 4 մլն դրամ: