Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առևտրի և ծառայությունների բաժինը զգուշացնում է զերծ մնալ ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կազմակերպելուց

Առևտրի և ծառայությունների բաժինը զգուշացնում է զերծ մնալ ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կազմակերպելուց
Հասարակություն
13:07, 15 апрель 2022
Հարգելի՛ համաքաղաքացիներ, հորդորում ենք չգնել հակասանիտարական պայմաններում Ձեզ առաջարկվող ապրանքը և անուղղակիորեն չաջակցել ապօրինի առևտրին։

Առևտրի և ծառայությունների բաժինը զգուշացնում է զերծ մնալ ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կազմակերպելուց:

Երևանի Կենտրոնում  իրականացվող ուժեղացված ստուգայցերի արդյունքում նշանակվում են տուգանքներ, կազմվում են արձանագրություններ։ 

Բացօթյա ապօրինի առևտրի արգելման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։