Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է, որ Ֆրանսիայի հրապարակի վրանում 40-ամյա տղամարդու մահվան պատճառը թմրանյութն է եղել

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է, որ Ֆրանսիայի հրապարակի վրանում 40-ամյա տղամարդու մահվան պատճառը թմրանյութն է եղել
Հասարակություն
17:26, 06 май 2022
Երեկ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում մահացած տղամարդը, ըստ ոստիկանությունում Civic.am-ի աղբյուրների, սրտի կանգ է ունեցել թմրանյութի գերդոզավորումից։ 

ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և նյութեր են նախապատրաստվում։

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների՝ տղամարդու արյան մեջ հայտնաբերվել են

  • Codeine monohydrate
  • Benzodiazepines
  • JWH 018
  • Hasubanonine-synthetic
  • morphine
  • RCS-8-synthetic cannabis
  • Delta.9-Tetrahydrocannbinol
Մասնագետների պնդմամբ այս բոլոր նյութերը պարունակվում են «Սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութում։ «Սփայս»-ը սինթետիկ թմրանյութ է, որը բավականին արագ է տարածվում։ Ի դեպ, ըստ մասնագետների՝ «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար, այն օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկություններով՝ մահացած տղամարդը «Տիզ» մականունով քրեական հեղինակություն, մոտ 40 տարեկան Արթուր Սեդրակյանն է, որը եղել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, իսկ այժմ զբաղվում էր Երևանի կենտրոնում Արցախը փրկելով։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին ոստիկանությունը հաղորդում էր տարածել «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների ձերբակալման մասին, որոնց մեջ է եղել նաև վերոնշյալ անձը։