Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրանում մահացած քաղաքացու արյան մեջ «Սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել. medianews

Վրանում մահացած քաղաքացու արյան մեջ «Սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել. medianews
Հասարակություն
17:00, 06 май 2022
Դեռևս  երեկ հայտնի դարձավ, ով Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի։  Սակայն հիվանդանոցում բոլոր վերակենդանացման գործողությունները, բուժաշխատողների բոլոր ջանքերը ցավոք եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։

Այսօր ավարտվել է մահացած տղամարդու դատաբժշկական փորձաքննությւնը։ Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների վերջինիս  արյան մեջ հայտնաբերվել են

  • Codeine monohydrate
  • Benzodiazepines
  • JWH 018
  • Hasubanonine-synthetic
  • morphine
  • RCS-8-synthetic cannabis
  • Delta.9-Tetrahydrocannbinol
Մասնագետների պնդմամբ այս բոլոր նյութերը պարունակվում են «Սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութում։

Նշենք, որ «Սփայս»-ը սինթետիկ թմրանյութ է, որը բավականին արագ է տարածվում։ Ի դեպ, ըստ մասնագետների՝ «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար, այն օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն: