Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել
Հասարակություն
22:07, 22 июнь 2022
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին ապօրինի պահվող ինքնաձիգ է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի բնակիչներից մեկը տարիներ առաջ ապօրինի կերպով ինքնաձիգ էր ձեռք բերել, որը պահվում էր գոմի տանիքում։
«Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և օժանդակ շինություններում: Գոմի տանիքում հայտնաբերվեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվածն առգրավվել է, և հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: