Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական  քննարկումների առանցքում
Հասարակություն
13:41, 11 август 2022
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են:

Հերթական հանդիպումը կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների մասնակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծման հնարավոր ուղղություններն, այնպես էլ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում վթարային շենքերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հնարավորությունները:

Քննարկման արդյունքում արձանագրվել է այս խնդրի կանոնակարգումը երկրի տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական բնագավառների կարիքների ու ներդրումային հնարավորությունների հետ համադրելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մշակել առավել հասցեական և արդյունավետ մոտեցումներ: