Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկաբնակ, հայտնի ուժերի կողմից ուղղորդվող մի խումբ, ակցիայի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամների հասցեին

Ամերիկաբնակ, հայտնի ուժերի կողմից ուղղորդվող  մի  խումբ, ակցիայի  ժամանակ   սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամների հասցեին
Հասարակություն
13:55, 24 сентябрь 2022
Նախկին իշխանությանը սպասարկող (քոչարյանական) կայքերից մեկը  կարճ տեսագրություն է տարածել՝   ««Նիկոլ, դավաճան»․ ԱՄՆ-ում Փաշինյանին ակցիաներով են դիմավորել» գլխագրով, որտեղ երևում են ցուցարարներ՝ «Նիկոլ դավաճան» գրությամբ և բացի «ավանդական» կարգախոսից հնչում են նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր, և ամենամտահոգիչը՝ ՀՀ վարչապետի, նրա ընտանիքի անդամների  հասցեին ուղղված սպառնալիքներ՝  «սատկացնելու ենք» ։ 

Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի վտանգի պայմաններում, երբ ԱՄՆ-ում տեղի ունենցող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  հերթական նստաշրջանի ընթացքում  ՀՀ իշխանությունները  կարևոր ուղերձներ են հնչեցնում, մարգինալների մի խումբ, փաստորեն,  որոշում է իր «սրտի խոսքն» ասել ոչ թե հայ զինվրների կյանք խլող  ագրեսիայի հեղինակին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևին կամ  այդ երկրի ներկայացուցիչներին,վայլ՝ ՀՀ ղեկավարին և ընդհուպ սպառնում է նրան կյանքից զրկել։     

 Ահաբեկչական ակցիաների իրականացումից հետո, որպես կանոն, դրանց հետևում կանգնած  կազմակերպությունները պաշտոնապես ստանձնում են  պատասխանատվությունը՝ խստովանում են, որ իրենք են հեղինակը։
 
Չնայած   ՀՅԴ-ն դեռ «պաշտոնապես» չի ստանձնել հիշյալ՝ ահաբեկչության սպառնալքներով զուգակցված ակցիայի պատասխանատվությունը, սակայն դատելով ձեռագրից, կարելի է ենթադրել, թե ով է այն կազմակերպել կամ ով է դրա հետևում կանգնած։
 
Իսկ ահա ամիսներ առաջ, հիշեցնենք, երբ Երևանում խմորվում էր «Լաոյին» զարթնեցնելու շարժումը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը  հետապնդման էր ենթարկվում ՀՅԴ Արևելյան ԱՄՆ֊ի Հայ Երիտասարդաց դաշնակցության «Անի» մասնաճյուղի մի քանի անդամների կողմից՝ «Դավաճա'ն, դավաճա'ն»  վանկարկումների ուղեկցությամբ։ Այդ հետապնդման մասին վկայող տեսագրությունը սոցցանցերում, ապաև՝ ԶԼՄ-ներում էր հայտնվել ապրիլի 18-ին։ ԱՄՆ-ում  աշխատանքային այցով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ՀՅԴ-ի ջահելները դիմավորել էին իրենց քնարին հավատարիմ ոճով։  Մի երիտդաշնակցական օրիորդ  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դռան առաջ սև վարդերով և Թուրքիայի դրոշով ծաղկաման էր թողել՝ որպես նվեր Միրզոյանին, իսկ ավելի ուշ սոցցանցերում հայտնվեց մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են Վաշինգտոնում ՀՀ դեսպանատնից դուրս եկող  ՀՀ ԱԳ նախարարին ՀՅԴ-ի ջահելները դիմավորում «դավաճան» վանկարկումներով  և  «քանի՞ կծախեք Արցախը» հարցադրումով։  Համապատասխան տեսագրության մեջ, որը ևս տարածել էին նախկին իշխանության հետ փոխկապակված մի շարք ԶԼՄ-ներ,  լսվում են  «Դիմադրության» շարժման «սաունդթրեք» «Զարթնիր Լաո»-ի  հնչյունները։    

ՀՅԴ-ի  սփյուռքյան կառույցների՝ վերջին մի քանի ամիսներին կայացած  հակաիշխանական «գաստրոլները» այսքանով չեն սահմանափակվում։ «Ռեսպուբլիկան խայտառակելու» հերթական ակցիան տեղի ունեցավ Նիդերլանդներում մայիսի 11-ին մեկնարկած՝ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցի ժամանակ։  

Նույն՝ «Զարթնիր լաո» երգի ուղեկցությամբ հնչող «դավաճան» կոչերից բացի ՀՅԴ-ականները 18+ հայհոյանքներ հնչեցրին Հայաստանի ղեկավարի հասցեին և իհարկե երևանյան ակցիաների ժամանակ հնչեցվող կարգախոսների «ֆուլ պակետը»՝ «Առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «հողատու», «Նիկոլ կապիտուլյանտ», «Նիկոլ դիկտատոր», «թուրքի լամուկ», «Նիկոլ Վասակ»։  «Նիկոլ դավաճանին քշելը, հեռացնելը միայն Երևանում մեր հանձնառու հայրենակիցների գործը չէ»,- ասել էր ակցիայի մասնակիցներից մեկն ու  խնդիրը «համահայկական» որակել։ 
 
Ժամանակն անցնում է, իսկ   պետության վարկին հարված հասցնելու, վնասելու վտանգավոր, «փիս խասյթը» ոչ միայն չի փոխվում, այլ ավելի է ամրապնդվում։ 
 
Ելենա Ազատյան