Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղիների շրջանում հրազենային վնասվածք ստացած 27-ամյա երիտասարդի կյանքը փրկել են

Աղիների շրջանում հրազենային վնասվածք ստացած 27-ամյա երիտասարդի կյանքը փրկել են
Հասարակություն
18:01, 02 июнь 2021
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն է ընդունվել 27 տարեկան երիտասարդ՝ ծանր վիրճակում: Ախտորոշվել է որովայնի խոռոչի թափանցող հրազենային վիրավորում՝ աղիների բազմաթիվ վնասումով, ներքին արյունահոսություն, 3րդ աստճանի հեմոռոգիկ շոկ: Պացիենտը անհետաձգելի կերպով վիրահատվել է: 

Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային և արագ աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը: Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ից։

Հետվիրահատական շրջանում հիվանդը գտնվել է Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ, ստանալով համապատասխան բուժօգնություն: Թիմային համատեղ աշխատանքի շնորհիվ հիվանդը այս պահին գտնվում է բավարար վիճակում և պատրաստ է դուրս գրման:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ։