Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեզնից նման պատասխան երբեք չէի ստանա, ինչ որ այդ կարիճից ստացա․ մենք Ձեզ հետ ենք» զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին․ Տեսանյութ

«Ձեզնից նման պատասխան երբեք չէի ստանա, ինչ որ այդ կարիճից ստացա․ մենք Ձեզ հետ ենք» զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին․ Տեսանյութ
Հասարակություն
12:53, 07 июнь 2021
Արմավիրում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, զինված զինծառայող Սուրեն Բաբայանի մայրը՝ Գալինա Բաբայանը, ով օրեր առաջ Եռաբլուրում վիճաբանություն էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ և թույլ չէր տվել վերջինիս մոտենալ իր որդու շիրիմին, այսօր մոտենալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Շատ անգամ էի ուզում Ձեզ հանդիպել։ Ես նման պատասխան Ձեզանից երբեք չէի ստանա, ինչ որ այդ կարիճից ստացա։ Ես իրեն հարց տվեցի, ասեցի՝ ու՞ր եք գնում, ասաց՝ իմ բարեկամի գերեզմանին եմ գնում։ Ես էլ ասացի՝ բա էս զոհվածները քո ի՞նչ են։ Ինքը լռվեց ու արհամարհական քայլում էր։ Ես էլ ասացի՝ դե որ այդպես է չմտնես Եռաբլուր։ Նման վերաբերմունք ես չէի սպասում իրենից։ Մենք Ձեզ հետ ենք»։

Տեսանյութն՝ այստեղ