Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատմական համերգ՝ հունիսի 10-ին. Պատանեկան նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը

Պատմական համերգ՝ հունիսի 10-ին. Պատանեկան նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը
Մշակույթ
10:47, 11 март 2024
Պատանեկան նվագախումբը շարունակում է իր ակտիվ ելույթները: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը  զեկուցվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Մարտի 9-ին և 10-ին պատանեկան նվագախումբը ելույթ ունեցավ Վանաձորում և Գյումրիում՝ լեփ-լեցուն դահլիճներում»:

«Ս.թ. հունիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա նվագախմբի հերթական, սակայն որոշակի իմաստով պատմական համերգը, որը իրադարձային է լինելու ոչ միայն նվագախմբի համար, այլև երևանյան մշակութային կյանքում. Նվագախմբի հետ համաձայնել է ելույթ ունենալ մեր ժամանակների մեծագույն երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը»,- ասաց պարոն Սարգսյանը: