Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը

Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը
Գիտություն
16:49, 01 февраль 2024
ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը, որը մեծ նշանակություն ունի ստույգ իրողություններ պարզելու և հաստատելու համար։

Անձամբ իմ և ԵՊՀ կոլեկտիվի անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Կիսպոևին այս նվիրատվության և ԵՊՀ գրադարանի ֆոնդն ավելի արժեքավոր դարձնելու համար։ Աշխատությունը մեծապես կօգնի մեր մասնագետներին հետազոտություններ իրականացնելու և պատմահամեմատական վերլուծություններ կատարելու գործում։

ԵՊՀ-ից շնորհակալություն են հայտնում նաև Աննա Վարդապետյանին ԵՊՀ կողքին լինելու և աջակցելու համար։