Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն գյուղատնտեսական աշխատանքներում. Ագրարային համալսարանում բացվեց ագրոդրոնների. տեսանյութ

Անօդաչու թռչող սարքեր գյուղատնտեսական նշանակության համար։ Ագրոդրոնները և կհեշտացնեն գյուղատնտեսների աշխատանքը, և արտադրանքը կստացվի ավելի կանաչ եղանակով։  

Այսօր՝ մայիսի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացումն էր։

Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ այս քայլով կզարգանա գյուղատնտեսության նոր թվային օրակարգ։ 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ ընդգծեց, որ ուսանողները կվերապատրաստվեն և կապահովեն սարքերի կիրառելիությունը։ Սարքերից կարող են օգտվել նաև ֆերմերները արտադրական նպատակով։ 

Լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության արդյունքում։ Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։ 

Ավստրիական զարգացման գործակալության Երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերն ընդգծեց, որ այս արդյունքը խոսում է Հայաստանի, Եվրամիության և Ավստրիայի հաջող համագործակցության մասին։ 

«Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի նախագահ Արմեն Գաբրիելյանն էլ պատմեց, որ 4 տարի առաջ, երբ իր թիմի անդամները Իսրայելի Հանրապետությունում են եղել՝ տեսել են, թե ինչպես են աշխատում Իսրայելի ֆերմերները։ Նրա խոսքով՝ գրեթե չկար որևէ տնտեսություն, որտեղ չկիրառվեին ագրոդրոններ։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում