Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆուտբոլում կարող է ներդրվել կապույտ քարտը

Ֆուտբոլում կարող է ներդրվել կապույտ քարտը
Սպորտ
20:47, 08 февраль 2024
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը համաձայնության է հասել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը 10-ը րոպեով կհեռացվի խաղադաշտից: Իսկ երկու կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը վերջնականապես կլքի խաղը:  
Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում:

Այն կստանան ֆուտբոլիստներն, ովքեր կվիճեն մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանեն:
Ի սկզբանե, կապույտը քարտը պետք է լիներ նարնջագույն: