Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մեզ համար նոր մրցակից է․ Շոտլանդիայի հավաքականի մարզիչ

Հայաստանը մեզ համար նոր մրցակից է․ Շոտլանդիայի հավաքականի մարզիչ
Սպորտ
12:13, 18 декабрь 2021
Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները.գրում է armsport-ը:

Վիճակահանության արդյունքներով B դիվիզիոնում շոտլանդացիների մրցակիցներն են Ուկրաինան, Հայաստանը և Իռլանդիան։

«Երբ վիճակահանության ժամանակ ընդգրկված են մոտավորապես նույն մակարդակի թիմեր, միշտ սպասում ես կոշտ մրցակիցների: Եվ սա այն է, ինչ մենք ստացանք: Դա լավ վիճակահանություն էր:

Իռլանդիայի դեմ խաղերը միշտ զվարճալի են երկրպագուների համար, և հուսով եմ, որ երկու մարզադաշտերում էլ դրանք կանցկացվեն շատ հանդիսատեսով: Ուկրաինան դարձել է մեր մրցակիցը աշխարհի առաջնության ընտրական փլեյ-օֆֆում։ Ազգերի լիգայի մեկնարկին մենք լավ կզննենք ուկրաինացիներին, քանի որ արդեն խաղալու ենք նրանց հետ։ Հուսով ենք, որ մենք կկարողանանք գտնել նրանց երեք անգամ հաղթելու բանալին:

Հայաստանը մեզ համար նոր մրցակից է. Շոտլանդիան նախկինում չի խաղացել նրանց հետ: Հայերն առայժմ լավ արդյունքներ են ցույց տալիս։ Նրանք հաղթեցին Ռումինիային և Իսլանդիային, ուստի ուժեղ թիմ է»,- Կլարկի խոսքերն է մեջբերում Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։