Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Խաչանովը դուրս մնաց Դոհայի մրցաշարի հետագա պայքարից

Կարեն Խաչանովը դուրս մնաց Դոհայի մրցաշարի հետագա պայքարից
Սպորտ
12:16, 19 февраль 2022
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը լքում է պայքարն Դոհայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP Doha open-ի կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ: 2 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երեք սեթերից հետո` 2:6, 6:3, 7:5 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալքառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: