Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կունենանք ազգային ստադիոն, որտեղ կարող ենք Եվրոպայի լիգայի եւ Սուպեր գավաթի եզրակափակիչ խաղեր կազմակերպել»․ Կարեն Գիլոյան

«Կունենանք ազգային ստադիոն, որտեղ կարող ենք Եվրոպայի լիգայի եւ Սուպեր գավաթի եզրակափակիչ խաղեր կազմակերպել»․ Կարեն Գիլոյան
Սպորտ
18:20, 31 март 2021
Ազգային ստադիոն ունենալու գաղափարը մնում է։ ՀՖՖ-ն կոնկրետ քայեր է ձեռնարկում՝ համագործակցելով ՈՒԵՖԱ-ի եւ այլ կառույցերի հետ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Փոխնախարարը ասաց, որ Հրազդան ստադիոնը ճանաչված է որպես ազգային արժեք եւ այնտեղ փոփոխություններ անելը այդքան էլ հեշտ չէ։

«Ազգային ստադիոնը կվերակառուցվի «Հրազդան» ստադիոնի փոխարեն, թե նոր ազգային ստադիոն կկառուցենք այլ տեղ՝ այդ հարցերը ընթացքի մեջ են։ Կունենանք ազգային ստադիոն, եւ ես վստահ եմ, որ այդ ստադիոնում շատ բարձր մակարդակի հանդիպումներ նույնպես կունենանք։ Երբ մենք ունենանք 35․000-ից ավելի հանդիսական տեղավորող մարզադաշտ, կարող ենք Եվրոպայի լիգայի եւ Սուպեր գավաթի եզրակափակիչ խաղեր կազմակերպել այդտեղ, ինչպես արեց Թբիլիսին եւ մեր մյուս հարևանները», - ասաց Գիլոյանը։