Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան
Աշխարհ
22:23, 16 август 2021
 Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը:
«Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են:

Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք:  Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», - ասել է նա։


Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին:  Նա թալիբների մոտեցումն անվանել է  դրական և գործնական։

«Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», - ասել է դեսպանը: