Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան չպետք է գոյություն ունենա. Կրեմլ

Ուկրաինան չպետք է գոյություն ունենա. Կրեմլ
Աշխարհ
16:47, 22 март 2024
Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր սահմաններում մի պետության գոյություն, որը ծրագրում է ցանկացած մեթոդ կիրառել Ղրիմը խլելու համար։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ իր սահմաններում գոյություն ունենա մի պետության, որը փաստագրված մտադրություն ունի օգտագործել ցանկացած մեթոդ, որպեսզի Ղրիմը խլի իրենից, էլ չեմ խոսում նոր տարածաշրջանների տարածքների մասին»,- ասել է Պեսկովը։