Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4411 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4411 նոր դեպք
Աշխարհ
17:13, 21 октябрь 2021
Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4411 նոր դեպք:
 
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2896 մարդ, մահացել 29 պացիենտ:
 
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 680182 դեպք, որից ապաքինվել է 622181 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9617:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53700 թեստավորում, 33678-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20022-ը՝ ՊՇՌ թեստով:
 
Դրականության օրական ցուցանիշը 8.21% է, վերջին 14 օրվանը՝ 8.83%, վերջին 7 օրվանը՝ 9.05%:
 
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.932.643 մարդ, վերջին մեկ օրում՝ 5194 պացիենտ:
 
Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5725 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 1012 անձ: